Հայաստանի հեծանվորդները նվաճեցին 2 մրցանակային տեղ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Լոռիի մարզում հոկտեմբերի 23-25-ը տեղի ունեցած հեծանվասպորտի «Բարեկամության կամուրջե առաջին միջազգային մրցաշարի 3-րդ փուլում Հայաստանի հեծանվորդ Դավիթ Մկրտչյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Հայաստանի եւս մեկ մարզիկ՝ Արմեն Խառատյանը զբաղեցրել է 3-րդ տեղն այս մրցաշարի 2-րդ փուլում: Մրցաշարը բաղըացած Էր 3 փուլերից, Ալավերդի-Օձուն- Ախթալա երթուղով` ընդհանուր 217 կիլոմետր մրցատարածքով: Այս մրցմանը փայլուն հանդես եկան Իրանի մարզիկներ Համադ Ջամադը, Հուսեյն Ալիզադեն եւ Մոհամադ Գերբաբարի Պուրին, որոնք դարձան հեծանվավազքի լավագույն մարզիկները: ՀՀ հեծանվասպորտի ýեդերացիայի նախագահ Ռոման Բերեզովսկին ասաց, որ սա առաջին նման փորձն Էր, եւ այս մրցաշարը նախատեսվում Է ավանդական դարձնել: