Ս.Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճեցին 10 մեդալ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Վանաձորում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի հայազգի ճանաչված ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան ավանդական միջազգային մրցաշարումՀայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճեցին 10 մեդալ: Մրցաշարի հաղթողներ դարձան Հայաստանի 2 մարզիկներ՝ 66կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը եւ 84կգ քաշային Վադիմ Լապիեւը, որն այժմ ներկայացնում Է Հայաստանն այս քաշային կարգում: Հայաստանի 3 ըմբիշներ՝ 60կգ քաշային Վալտեր Մարգարյանը, 66կգ քաշային Համիկ Հովսեփյանը եւ 96կգ քաշային Էդգար Ենոքյանը նվաճեցին բրոնզե պարգեւներ, իսկ մեր եւս 4 մարզիկներ՝ 60կգ քաշային Հայկ Եղշատյանը, 66կգ քաշային Էմին Գեւորգյանը , 74կգ քաշայիններ Սուրեն Մարկոսյանը եւ Մերուժան Զադոյանը եւ 120կգ քաշային Ռուսլան Բասիեւը նվաճեցին բրոնզե մեդալներ: Այս մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ուկրաինայի մարզիկները: Ի դեպ, Ռուսաստանի եւ Վրաստանի ըմբիշները հանդես եկան մի քանի թիմերով: