ԵՊՀ-ի ուսանողները նշեցին Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան):Երեւանի պետական համալսարանի հայոց պատմություն ýակուլտետի ուսանողները այսօր միջոցառում էին կազմակերպել` նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին: «Չափազանց ուրախ եմ, որ գտնվում եմ երիտասարդների շրջանում, որովհետեւ երիտասարդները լցված են սիրով: Ոչ մի բան ինձ այնքան չի ոգեշնչում, որքան այդ զգացմունքը: Համոզված եմ, որ այդ սերը կարտահայտվի իմ ապագա ստեղծագործություններումե,- ողջույնի խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը: Համալսարանականների` կոմպոզիտորին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին մաեստրոյի ապագա պլաններին, ստեղծագործական կյանքին: Տ. Մանսուրյանը նշեց, որ այս տարի պլանավորել է համերգներով հանդես գալ ԱՄՆ-ում, Ավստրիայում եւ Քյոլնում: «Իսկ դրանից հետո էլ կվերադառնամ հայրենիք եւ կուրախանամ այստեղ անցկացրած իմ ամեն օրովե,-ասաց կոմպոզիտորը: Միջոցառման ավարտին ուսանողները հյուրին նվիրեցին նրա դիմանկարը: «Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով եւ բարձրաճաշակ հնչերանգովե,-նշեցին ԵՊՀ ուսանողները: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թ. Բեյրութում: Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում: Տ. Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965 թթ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հռչակ են վայելում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում եւ երաժշտական այլ մայրաքաղաքներում: Մանսուրյանը գրել է ռեքվիեմ, «Ձյունե թագուհիե բալետը, եկեղեցիների խորհրդի առաջարկով 1988 թվականին` Համայն քրիստոնյա աշխարհի օրհներգը, մի քանի ýիլմերի երաժշտություններ: Այժմ էլ մաեստրոն շարունակում է ստեղծագործել` հարստացնելով հայ երաժշտական արվեստի գանձարանը:

Հայերեն

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն