ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արուսյակ Զախարյան):Երեւանի
պետական համալսարանի հայոց պատմություն ýակուլտետի ուսանողները այսօր
միջոցառում էին կազմակերպել` նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին:
«Չափազանց ուրախ եմ, որ գտնվում եմ երիտասարդների շրջանում, որովհետեւ
երիտասարդները լցված են սիրով: Ոչ մի բան ինձ այնքան չի ոգեշնչում, որքան այդ
զգացմունքը: Համոզված եմ, որ այդ սերը կարտահայտվի իմ ապագա
ստեղծագործություններումե,- ողջույնի խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը:
Համալսարանականների` կոմպոզիտորին ուղղված հարցերը հիմնականում
վերաբերում էին մաեստրոյի ապագա պլաններին, ստեղծագործական կյանքին: Տ.
Մանսուրյանը նշեց, որ այս տարի պլանավորել է համերգներով հանդես գալ ԱՄՆ-ում,
Ավստրիայում եւ Քյոլնում: «Իսկ դրանից հետո էլ կվերադառնամ հայրենիք եւ
կուրախանամ այստեղ անցկացրած իմ ամեն օրովե,-ասաց կոմպոզիտորը: Միջոցառման
ավարտին ուսանողները հյուրին նվիրեցին նրա դիմանկարը:
«Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ
ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ,
արտահայտիչ մեղեդիներով եւ բարձրաճաշակ հնչերանգովե,-նշեցին ԵՊՀ ուսանողները:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թ. Բեյրութում: Հեղինակ է նվագախմբային,
կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ
աշխարհում: Տ. Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երեւանի Ռ.
Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965 թթ. Երեւանի
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հռչակ են վայելում Լոնդոնում,
Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում եւ
երաժշտական այլ մայրաքաղաքներում: Մանսուրյանը գրել է ռեքվիեմ, «Ձյունե
թագուհիե բալետը, եկեղեցիների խորհրդի առաջարկով 1988 թվականին` Համայն
քրիստոնյա աշխարհի օրհներգը, մի քանի ýիլմերի երաժշտություններ: Այժմ էլ
մաեստրոն շարունակում է ստեղծագործել` հարստացնելով հայ երաժշտական արվեստի
գանձարանը: