Հումանիտար գործունեություն ծավալելու համար ՄԱԿ-ը գրեթե 5 մլրդ դոլարի պակաս է զգում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հումանիտար գործողություններ իրականացնելու համար գրեթե 5 մլրդ դոլարի չափով միջոցների դեýիցիտը ՄԱԿ-ին թույլ չի տալիս հարկավոր չափով օգնություն ցուցաբերել տասնյակ միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր երկրներում: Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը հայտարարել է Նյու Յորքում կազմակերպության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում: Այդ կապակցությամբ նա դիմել է համաշխարհային հանրակցությանը` ինչպես պետություններին, այնպես էլ մասնավոր դոնորներին, խնդրելով անհապաղ փող հատկացնել հումանիտար օգնություն ցույց տալու համար: Այս տարի ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացման վարչությունը դոնորներից 9,5 մլրդ դոլար է խնդրել, սակայն ստացել է այդ գումարի կեսից պակասը` մոտ 4,5 մլրդ դոլար: Հոլմսը նշել է, որ նոր ճգնաժամերը` ինչպես բնական, այնպես էլ քաղաքական պատճառներով պայմանավորված, մշտապես մեծացնում են այն միջոցների ծավալը, որոնք անհրաժեշտ են հումանիտար կարիքների համար, ուստի հարկ է եղել դոնորներից խնդրվող գումարը տարեսկզբին ծրագրվածի համեմատ ավելացնել 1,5 միլիարդ դոլարով:

Հայերեն

«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ

Արուսյակ Ջուլհակյանը հետընտրական լուրջ զարգացումներ չի կանխատեսում

Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ

Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամրուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության․ նախագահ

Համատիրության նախագահն ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքացիներին կոչ է անում առաջիկա ժամերին առավել ակտիվ մասնակցել ընտրություններին

Արայիկ Հարությունյանը հերքում է պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են վերջին պահին

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ