Հայաստանի վարչապետը ծրագրում Է մինչեւ տարեվերջ այցելել Բելառուս
2 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ծրագրում Է մինչեւ տարեվերջ այցելել Բելառուս: Այդ մասին, ըստ ԲԵԼՏԱ-ի, այսօր լրագրողներին հայտնել Է Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Նաեւ պայմանավորվածություն Է ձեռք բերվել Բելառուս Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի այցի շուրջ: Ինչպես նշել Է դեսպանը, այցերի կոնկրետ ամսաթվերը կորոշվեն ավելի ուշ: Իր հերթին Հայաստանն սպասում Է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովի ժամանմանը: «Մենք իրավունք ունենք ակնկալելու, որ այս տարին կլինի երկու երկրների միջեւ նոր համագործակցության սկսվելու տարիե,- հավելել Է դիվանագետը: «Ինձ համար հաճելի Է նշել, որ մեր երկրների ժողովուրդները շատ սերտորեն համագործակցում են ու բարեկամական հարաբերություններ հաստատում: Այն փաստը, որ Հայաստանն առաջինների թվում իր ներկայացուցչությունը բացեց Բելառուսում, շատ բան Է ասումե,- նշել Է Օլեգ Եսայանը: Բելառուսը եւ Հայաստանը շարունակում են հաջող գործակցությունը միջազգային կազմակերպություններում, ԱՊՀ- ի եւ ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակիցներ են: Երկրների միջեւ հաջողությամբ են զարգանում շփումները մշակույթի ոլորտում: Մասնավորապես, այս աշնանը Հայաստանում կանցկացվեն Բելառուսի Հանրապետության մշակույթի օրերը: «Այսօրինակ միջոցառումներին մասնակցությունը ազգամիջյան, միջպետական երկխոսության ամենակարճ ճանապարհն Էե,- ասել Է Բելառուսում ՀՀ դեսպանը: