Պաշտոնական

Վարչապետ Ա.Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան 79-րդ տարեդարձի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Ինձ համար անչափ հաճելի է մեծագույն երախտիքի խոսքեր ուղղել Ձեզ՝ տասնամյակներ ի վեր համաշխարհային երգարվեստը հայկական նրբերանգներով հարստացնելու եւ ամբողջ աշխարհին հայի հոգեւոր կերտվածքը յուրովի ներկայացնելու համար: Ձեր բազմամյա գործունեության ընթացքում Դուք ոչ միայն կարողացել եք անջնջելի հետք թողնել ýրանսիական շանսոնի փառավոր պատմության մեջ, այլեւ մեծ դերակատարություն եք ունեցել մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործումե: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը քաջառողջություն, անսպառ ներշնչանք եւ նորանոր ստեղծագործական հաջողությունների բազում տարիներ է մաղթել աշխարհահռչակ երգչին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում