ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է մի շարք սահմանայինզորամասեր
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 23-ից 24-ը այցելել է մի շարք սահմանային զորամասեր: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այցի նպատակն էր տեղերում ծանոթանալ զորամասերի մարտական եւ տեխնիկական պատրաստվածությանը: Հանրապետության նախագահը եղել է զորավարժարաններում, հետեւել է պարապմունքների ընթացքին, զրուցել է սպաների եւ զինվորների հետ, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին: Եռօրյա այցի ընթացքում Զինված ուժերի գլխավոր հրամանատարը հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալ սահմանային հերթապահություն կատարող մի շարք զորամասերի կատարողական կարգապահության մակարդակին, սպաների եւ զինվորների մարտական, տակտիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածության վիճակին, սպաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմաններին: