Տնտեսվարող սուբյեկտներին նախազգուշացվել է հնգօրյա ժամկետումվերանայել ապրանքների իրացման գները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին նախազգուշացրեց հնգօրյա ժամկետում վերանայել իրենց ապրանքների իրացման գները: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նրանց առաջարկեց ձեռնարկել համապատասխան միջոցներ` գների չհիմնավորված բարձրացումը (պահպանումը) եւ հակամրցակցային համաձանությունների արդյունքում միանման գների կիրառումը կանխելու եւ վերացնելու ուղղությամբ: Ըստ Ա. Շահնազարյանի` սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների` կարագի, հավկիթի շուկաներում գործող ընկերությունների կողմից նկատվում է գնային քաղաքականության կիրառում:«Սրանք այն շուկաներն են, որտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, եւ առկա է չհիմնավորված գնի կիրառման կամ հակամրցակցային համաձայնությունների հավանականություն: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ապրանքների իրացման գները ենթարկվել են որոշակի փոփոխությունների` աճման միտումով, կամ նկատվում է միասնական գնային քաղաքականություն վարելու վարքագիծե,-նշեց նա: Համաձայն ՀՀ ԿԲ տվյալների` ՀՀ դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 40 տոկոսով, սակայն, ինչպես նշում է հանձնաժողովի նախագահը, տնտեսական այլ գործոնների անփոփոխ մնալու պայմաններում, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների առկայությամբ որոշ ապրանքային շուկաներում ներկրվող ապրանքների իրացման գները չեն նվազել: «Ավելին` նկատվում է ներկրվող հումքով որոշ տեղական արտադրանքների գների բարձրացում: Որոշ ապրանքային շուկաներում ապրանքի ինքնարժեքի նվազման պայմաններում առեւտրի օբյեկտներում նույնիսկ նկատվում է ապրանքների իրացման գների բարձրացումե,-ասաց Ա. Շահնազարյանը: Նա նշեց, որ հավկիթի իրացման գինն աստիճանաբար աճել է` հասնելով 71 դրամի, մինչդեռ շուկայում գերիշխող ընկերության կողմից արտադրվող ձվի ինքնարժեքը նվազել է` 39 դրամից հասնելով 32 դրամի: «Վերջին հաշվով, ինչո՞ւ է ժողովուրդը «դատապարտվածե 70 դրամով ձու գնելու, երբ ինքնարժեքը հայտարարագրվում է 32 դրամ, եւ մենք ձու արտահանող երկիր ենքե,-հարցադրում արեց հանձնաժողովի նախագահը: Մանրածախ առեւտրի կետերում գների բարձրացումը պատճառաբանում են նրանով, որ դա իրականացնում են շուկայում գործող ընկերությունները, իսկ վերջիներս մեղադրում են միջնորդավորված եւ մանրածախ առեւտրով զբաղվող ընկերություններին: Երեւանի թռչնաբուծական ýաբրիկայի առեւտրի գծով տնօրեն Տիգրան Կարապետյանի խոսքով, չնայած Ուկրաինայից եւ Մոլդովայից ներկրվող թռչնակերի գինը բարձրացել է մոտավորապես 80 տոկոսով, սակայն հավի եւ հավկիթի գները, ընդհանուր առմամբ, բարձրացել են հինգ տոկոսով: Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ ցեմենտի շուկայում: Ըստ «Միկա ցեմենտե գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի` իրենց ընկերությունը մեկ տոննա ցեմենտի դիմաց սահմանել է 28 հազար դրամ, մինչդեռ մանրածախ առեւտրի կետերում այն վաճառվում է 40 հազարով: «Արտադրողը չի կարող միջնորդավորված ընկերությունների եւ մանրածախ առեւտրով զբաղվողների սահմանած գների վրա ազդեցություն ունենալե,- հավաստիացնում է նա: Հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցողներին հանձնարարեց մինչեւ 2007թ. հունվարի 20-ը ներկայացնել տեղեկատվություն` ապրաքների իրացման գների վերանայման կապակցությամբ ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ: Հանձնաժողովի աշխատակազմին հանձնարարվեց դեկտեմբերի 20-ից մինչեւ 2007թ. հունվարի 20-ն ապրանքային շուկաներում իրականացնել ապրանքների իրացման գների վերաբերյալ մոնիտորինգ եւ հանձնաժողովին ներկայացնել չհիմնավորված գների կիրառման, հակամրցակցային համաձայնությունների արդյունքում ապրանքների իրացման միանման գների սահմանման համար պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկ:

Հայերեն