Եղեգնաձորում բնակեցված երկու շենք կանգնած է փլուզման եզրին

1 րոպեի ընթերցում

ԵՂԵԳՆԱՁՈՐ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիլիթ Մաճկալյան): Եղեգնաձորի Միկոյան 16, Շահումյան 15 վթարային շենքերի հարցը` պայմանավորված վտանգավորության բարձր աստիճանով, շարունակում է մնալ օրակարգային: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրեց Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, վերջին ուսումնասիրությունների արդյունքներով դրանք գնահատվել են 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային, ինչը ենթադրում է, որ 4-5 բալ երկրաշարժի դեպքում շենքերի փլուզումն անխուսափելի է: Սկսած 1997 թ-ից` շենքերը բազմիցս ուսումնասիրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության, «Հայսեյսմշինե ինստիտուտի եւ ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից: Ըստ Ա. Հովսեփյանի` մասնագետների եզրակացությամբ, անվտանգության եւ ýինանսական տեսանկյունից, ի տարբերություն Շահումյան 15-ի, Միկոյան 16 շենքը նպատակահարմար է քանդել, քան ամրացնել: Նրա խոսքով` չնայած ամեն րոպե փլվելու հավանականությանը, շենքերն ամբողջությամբ բնակեցված են: Ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությամբ, անգամ, շենքերի վերականգնման համար պահանջվող գումարներն այնքան մեծ են, որ առայժմ եղած միջոցները թույլ չեն տալիս սկսել շինարարական աշխատանքները:

Հայերեն