1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Հայկական «Hytex Plasticե ՓԲԸ-ի եւ վրացական «Coca Cola Bottlers Georgiaե-ի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում Թբիլիսիում կստեղծվի պլաստիկ շշերի պրեýորմաների արտադրությամբ զբաղվող հայկական ընկերության դուստր ձեռնարկություն: Հուշագրի առաջին փուլը, որի ընթացքում կկատարվեն հատկացված տարածքների վերանորոգման եւ գործարանում ժամանակակից տեխնոլոգիաների հոսքագծերի տեղադրման աշխատանքները, կիրականացվի 2007 թ-ի առաջին կիսամյակում: Այս ընթացքում «Hytex Plasticե ՓԲԸ- ից կպահանջվի 2 մլն դոլարի ներդրում: Հետագա տարիներին ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 5 մլն դոլար: Ինչպես այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց «Hytex Plasticե ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Լեւոն Մելիքսեթյանը, «Coca Cola Bottlers Georgiaե ընկերությունը մինչեւ 2013 թ-ն իր պրեýորմաների պահանջարկը բավարարելու է հայկական ընկերության արտադրանքի հաշվին: