Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում այս տարի հիմնվել ենավելի քան 2000 հա խաղողի եւ 1200 հա պտղատու այգիներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում այս տարի հիմնվել են ավելի քան 2000 հա խաղողի եւ 1200 հա պտղատու այգիներ: Ինչպես «Արմենպրեսինե տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչությունում, վերոնշյալ տարածքների համար անհրաժեշտ ավելի քան 1 մլն պտղատու տնկիներն ու 1 մլն 600 հազար խաղողի արմատակալները ձեռք են բերվել հանրապետության ýերմերային եւ տնկարանային անհատական տնտեսություններից (2005-ին հանրապետությունում աճեցված ավելի քան 1,2 մլն խաղողի արմատակալների եւ 500-600 հազար պտղատու տարբեր տեսակների տնկիների շնորհիվ հիմնվել են շուրջ 1200 հա խաղողի եւ 1309 հա պտղի այգիներ): Ըստ մասնագետների` այգետարածքների տարեցտարի ավելանալը խաղողի, պտղի ժամանակին մթերման, մեծաքանակ իրացման գործընթացների կանոնակարգման շնորհիվ է, որի արդյունքում այդ ճյուղերը դարձել են առավել եկամտաբեր եւ գրավիչ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, հանրապետության խաղողի տնկարկները ներկայումս 17 հազար հեկտար են, մրգատու այգետարածքները` 36 հազար: Մասնագետների հավաստիացմամբ`այս տարի Բույսերի պատպանության գիտահետազոտական կենտրոնների իրականացրած սելեկցիոն աշխատանքների արդյունքում ստացվել են նոր, արժեքավոր եւ ցրտադիմացկուն պտղատեսակներ: Այն գալիք տարիներին կնպաստի հանրապետության բոլոր այգետարածքների առավել ընդլայնմանն ու եկամտաբերության ավելացմանը:

Հայերեն

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից