1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի ýոնդային սակարանում հիմնական համաթվերը նվազել են վերջին 16 տարվա ընթացքում մինչեւ ռեկորդային նվազագույն մակարդակ: Սակարանի փլուզման պատճառը նոր ýինանսական կարգավորման սահմանումն Է, որը սահմանափակում Է այդ երկրից արտասահմանյան ներդրումների անսպասելի արտահոսի հնարավորությունները: Դրա հետեւանքով Թաիլանդի հիմնական սակարանային համաթիվը ցերեկն իջել Է 13,7 տոկոսով: Թաիլանդի ներկայիս իրադարձություններն արդեն համաթվերի անկում են հարուցել Հնդկաստանի, Մալայզիայի, üիլիպինների եւ Ինդոնեզիայի ýոնդային շուկաներում: Թաիլանդի կենտրոնական բանկի որոշմամբ անցյալ երկուշաբթի օրվանից սահմանվել են արժութային վերահսկողության նոր եւ խիստ միջոցներ: Այդ միջոցները կոչված են կանգնեցնելու բատի փոխարժեքի զգալի սպեկուլյատիվ աճը, որը դիտվում Է ամբողջ այս տարվա ընթացքում: