Իսրայելի օդանավակայանը լավագույնն է

3 րոպեի ընթերցում

ճանաչվել Եվրոպայում ԹԵԼ ԱՎԻՎ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվի՝ Դավիթ Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանը ճանաչվել Է լավագույնը Եվրոպայում եւ աշխարհում զբաղեցրել հինգերորդ տեղն ավիաուղեւորների կարիքների ու պահանջմունքների համապատասխանության ցուցանիշով: Օդանավակայանների միջազգային խորհրդի (ACI) վարկանիշում Իսրայելի գլխավոր օդային նավահանգիստն ստացել Է 3,94 բալ հինգ հնարավորից՝ իր «քաշային կատեգորիայումե առաջ անցնելով 39 եվրոպացի մրցակիցներից: Գլոբալ վարկանիշում, որի մեջ մտել են 77 օդանավակայաններ, Բեն Գուրիոնն առաջ Է թողել միայն Հոնկոնգի, Սեուլի, Քուալա Լումպուրի եւ Սինգապուրի օդանավակայանները: ACI-ն իր վարկանիշը կազմում Է ամեն եռամսյակ՝ հետազոտությանը մասնակցող օդանավակայաններից յուրաքանչյուրի 350 ուղեւորի հարցման հիման վրա: Հարցման մասնակցներին առաջարկվում Է պատասխանել ստանդարտ ցուցակի 34 հարցերի, որոնք վերաբերում են ենթակառուցվածքի եւ առաջարկվող ծառայությունների որակին: Դավիթ Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի նկատմամբ վերաբերմունքն առանձնահատուկ Է: Դա ոչ միայն պարզապես երկրի գլխավոր օդային դարպասն Է, այլեւ խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը հրեական պետության պատմության մեջ, շինարարների մի քանի սերունդների համառ աշխատանքի արդյունքը, առաջավոր տեխնոլոգիաների ակնառու մարմնավորումը, վաղվա օրվա վստահության խորհրդանիշը: Իր պատմությունն օդանավակայանն սկսել Է 1930-ական թվականներից, երբ Մեծ Բրիտանիայի մանդատային վարչությունը Լոդ քաղաքի մոտ կառուցեց չորս թռիչքա- վայրԷջքային գոտիներ՝ 800-ական մետր երկարությամբ: Օդանավակայանի այսօրվա օրն ամենից առաջ գերժամանակակից երրորդ տերմինալն Է, որը հանդիսավորապես բացվեց 2004 թվականի աշնանը: 270 հազար քառակուսի մետր տարածության վրա փռված նոր համալիրը կարող Է տարեկան ընդունել ինը միլիոն ուղեւորի: Ապագայում դրա թողունակությունը պլանավորվում Է ավելացնել մինչեւ 16 միլիոն մարդ: Տերմինալի ութ կառանման թեւերում միաժամանակ կարող են հանգրվանել ցանկացած չափի 24 ավիահանրանավեր: Շենքի շուրջը շրջված գմբեթի ներքո գտնվում Է ցիտրուսային այգիներով շրջապատված ավտոկայանատեղին՝ յոթ հազար տեղի համար: Էլեկտրագնացքները կանգ են առնում ծածկած կառամատույցի մոտ, որտեղից ուղեւորները եւ նրանց ուղեկցողները կարող են անմիջապես մտնել օդանավակայանի շենք: Առանձին հիշատակության Է արժանի վերահսկողության բազմաստիճան խիստ համակարգը, որը երբեմն քիչ անհարմարություններ չի պատճառում ավիաուղեւորներին: Սակայն հենց դրա շնորհիվ թե՛ օդանավակայանն ինքը, թե՛ վերջինիս կողմից սպասարկվող չվերթերը աշխարհում ամենաանվտանգներից մեկի համբավ են ձեռք բերել:

Հայերեն

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից