1 րոպեի ընթերցում
ՊԵԿԻՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2006 թվականին Չինաստանի կողմից նավթի ներմուծումը, ինչպես սպասվում է, կգերազանցի 140 մլն տոննան: Այդ մասին հաղորդել է Չինաստանի նավթի-գազի ճյուղի «Չժունգո շիյու վանե մասնագիտացված կայքը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի մաքսատան տվյալները: Ըստ այդ տվյալների, ընթացիկ տարվա 11 ամսում Չինաստանը ներմուծել է 134 մլն տոննա նավթ, ինչը 10 մլն տոննայով գերազանցում է 2005 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նույն ժամանակաշրջանում 21,1 տոկոսով աճել է նավթամթերքի ներմուծումը, որը հասել է 34,24 մլն տոննայի: