Գալիք տարվանից գործողության մեջ կդրվի Սեւանի էնդեմիկձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնմանը նպատակաուղղված հայեցակարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան):Գալիք տարվանից գործողության մեջ կդրվի ՀՀ բնապահպանության նախարությունում մշակված «Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման նպատակով արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիաների ներդրմանե հայեցակարգը: Ինչպես «Ամենպրեսե-ի թղթակցին ասացին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների վարչությունում, փաստաթղթի շրջանակներում «գեղարքունիե եւ «ամառային իշխանե ենթատեսակների համար Սեւանա լճի ավազանում եւ նրանից դուրս առաջնահերթորեն ստեղծվելու է մայրական կազմ, որը հետագայում կտրամադրվի հանրապետության ձկնաբուծարաններին: Համապատասխան մասնագետները, որոնք գործելու են գիտագործնական եւ կենսատեխնոլոգիական նոր մեթոդներով, կապահովեն գործարանային մայրական վտառի կազմավորման, պահպանման, զարգացման, ձկնկիթի ստացման, բեղմնավորման, ինկուբացիայի, մանրաձկան աճեցման ու կենսունակ մատղաշի բացթողնման գործընթացը: «Իշխանըե եւ «գեղարքունինե փրկելով ոչնչացումից` նախապայմաններ կստեղծվեն սելեկցիոն եւ գենետիկական եղանակով վերականգնելու նաեւ այդ ենթատեսակների արդեն իսկ ոչնչացած համարվող կենսատիպերը` «ձմեռային բախտակնե եւ «բոջակըե: Ըստ մասնագետների`հայեցակարգի շրջանակներում Սեւանա լճում եւ նրա վտակներում գալիք տարիներին կվերականգնվեն նաեւ վերոնշյալ էնդեմիկ ձկնատեսակների բնական, էկոլոգիական պայմաններն ու բնադրավայրերը: Որոշակի ýինանսավորում կտրամադրվի «բեղաձկանե ու «կողակիե համալրումն ապահովելու համար: Դրան զուգահեռ` գետեր եւ Սեւանա լիճ բացթողնված բոլոր տեսակի մանրաձկների հետագա ճակատագրի համալիր ուսումնասիրությունների համար կիրականացվի մոնիտորինգ: Հայեցակարգի իրականացումը «գեղարքունիե առողջ մանրաձկներ ստանալուց բացի հնարավորություն կստեղծի ապահովել (բաց թողնելուց հետո) դրանց հետագա կայուն աճն եւ բազմացումը Սեւանա լճում: Նշենք, որ հայեցակարգը մշակվել է «Կենդանական աշխարհի մասինե, «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե ՀՀ օրենքերի համաձայն: Այն կիրականացվի մինչեւ 2010 թվականի վերջը:

Հայերեն

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից