Ճապոնիայի բանկն անփոփոխ Է թողել տոկոսադրույքը

2 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի բանկը, ինչպես եւ սպասվում Էր, այսօր հերթական նիստի արդյունքներով անփոփոխ Է թողել տոկոսադրույքը, քանի որ տնտեսական տվյալներն առայժմ թույլ չեն տալիս միանշանակ եզրակացության հանգել երկրի Էկոնոմիկայի աճի կայունության վերաբերյալ, հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Այս որոշումն ակնկալում Էին այն 52 տնտեսագետներից 41-ը, որոնց նիստից առաջ հարցում Էր արել Bloomberg գործակալությունը: Ըստ որում հարցման մասնանկիցների շուրջ 75 տոկոսը կանխատեսում Է, որ հունվարի 18-ին՝ հաջորդ նիստում, Ճապոնիայի բանկն այնուամենայնիվ կբարձրացնի կոպարը ներկայիս տարեկան 0,25 տոկոսի մակարդակից: Ըստ պաշտոնական կանխատեսման, եկող ýինանսական տարում, որը կսկսվի մարտին, Ճապոնիայի Էկոնոմիկան կաճի 2 տոկոսով ընթացիկ տարվա 1,9 տոկոսի դիմաց: Անցյալ շաբաթ հրապարակված՝ Ճապոնիայի խոշոր արդյունաբերական համալիրների վստահության համաթիվը (Տանկանի համաթիվ) թեեւ իրադրության կտրուկ բարելավում ցույց չի տվել, այնուամենայնիվ աճել Է 25 կետով՝ հուլիս – սեպտեմբերի 24 կետից եւ ապրիլ – հունիսի 21 կետից՝ ցրելով այն երկյուղները, թե Էկոնոմիկայի աճի տեմպերն սկսել են Էապես նվազել: Միեւնույն ժամանակ շատ տվյալներ կասկածանքներ են սերմանում Ճապոնիայի Էկոնոմիկայի աճի կայունության հարցում: Երրորդ եռամսյակում դրա աճը կիսով չափ քիչ Էր, քան նախապես հայտարարվել Էր, եւ տարեկան հաշվարկով կազմել Է ընդամենը 0,8 տոկոս: Ընկերությունների ներդրումներն աճել են 1,5 տոկոսով: Սպառողական ծախսերը նվազել են 0,9 տոկոսով:

Հայերեն

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից