2 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի “GTC” առեւտրական կենտրոնում կայացել «Վրացական առեւտրանիշի օր – 2006ե-ը, որի շրջանակներում տեղի Է ունեցել Վրաստանի լավագույն առեւտրանիշերի պարգեւատրումը: Միջոցառումը կազմակերպվել Է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության եւ Վրաստանի ազգային ներդրումային գործակալության աջակցությամբ: Նախագծի նպատակն Է ներքին եւ արտաքին շուկաներում վրացական առեւտրանիշերի ժողովրդականացմանն աջակցելը: Նախագծին միացել են մինչեւ 200 փորձագետներ, որոնք որոշել են հաղթողներին: «Առաջատարե անվանակարգում հաղթողներ են ճանաչվել Վրաստանի բանկը, «Էլիտ Էլեկտրոնիկսե խանութների ցանցը, «Վիսոլ Փետրոլիում Ջորջիաե ավտոլցավորման կայանների ցանցը, «Բագրատիոն-1882ե գինու ընկերությունը, «Նատախտարիե գարեջրի ընկերությունը, «Կոդաե սննդի ընկերությունը, «Թելիանի Վելիե գինու ընկերությունը, PSP-գրուպ դեղագործական ընկերությունը եւ այլ ընկերություններ: «Համբավ եւ վստահությունե անվանակարգում հաղթողներ են դարձել «Մագտիե շարժական կապի ընկերությունը, «Տելեիմեդիե ընկերությունը, «Նատախտարիե գարեջուրը, «Օրիýլեյմ-Ջորջիաե օծանելիքը, «Քարթուլի խմեբիե անսամբլը եւ այլ ընկերություններ: «Հաջողակ նոր անունե անվանակարգում հաղթել են «Ճանապարհորդների ակումբե ընկերությունը, Վրաստանի GSG ծառայությունների խումբը, «Բադագոնիե գինու ընկերությունը, «Մոդուլե շինարարական ընկերությունը: