ՀՀ ԿԲ խորհրդի նիստում հաստատվել է «ՀՀ գրավատնային գործունեության լիցենզավորմանե կարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատել է «ՀՀ գրավատնային գործունեության լիցենզավորմանե կարգը եւ գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձեւը, ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորման քննության հարցաշարըե՝ նոր խմբագրությամբ: Խորհրդի որոշմամբ փոփոխություններ եւ լրացում է կատարվել «ՀՀ կենտրոնական բանկում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասինե կարգում, լրացումներ են կատարվել «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումըե կանոնակարգ 16-ում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, խորհուրդը որոշել է օտարել «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՐԴե ՓԲԸ-ի բաժնետոմսը «Յունիբանկե ՓԲԸ-ին: Խորհրդի որոշմամբ ««ԻԹԲե Միջազգային առեւտրային բանկե ՓԲԸ-ին «ԼԻԴԵՐե արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրվել, արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ են տրամադրվել «ԷՆԴՐՅՈւ ԳՐՈւՊե ՍՊԸ-ին, Արամ Ղազարյանին, Գայանե Զաքարյանին եւ Նունե Երիցյանին, գրանցվել են «Լյուքսե ԲԲԸ-ի ազդագիրը եւ «ՇԵՆ-ԿՈՆՑԵՌՆե ՓԲԸ-ի ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագրերը: Ուժը կորցրած են ճանաչվել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 653/1 լիցենզիան, «ՍԱՀԱե ՍՊԸ-ին 2003թ. մարտի 4-ին տրամադրված ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման լիցենզիան, «ԼՈՆԴՈՆ- ԵՐԵՎԱՆ ԿՕե ՍՊԸ-ին 2005 թ. դեկտեմբերի 28-ին տրամադրված կյանքի ապահովագրության իրականացման ԱՊԿ թիվ 0008 լիցենզիան, «ՌԱՆԿե ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման ԳԳ-Ե-085 լիցենզիան:

Հայերեն

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից