«Hytex Plasticե ՓԲԸ եւ «Coca Cola Bottlers Georgiaե-ի միջեւստորագրված հուշագրով Վրաստանում նախատեսվում է հիմնել ժամանակակից պլաստիկշշերի պրեýորմաների արտադրամաս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Հայկական «Hytex Plasticե ՓԲԸ եւ վրացական «Coca Cola Bottlers Georgiaե-ի միջեւ ստորագրված հուշագրով Վրաստանում նախատեսվում է հիմնել ժամանակակից պլաստիկ շշերի պրեýորմաների արտադրամաս («Hytex Plasticե ՓԲԸ դուստր ձեռնարկություն), որի վաճառքի տարեկան ծավալը սկզբնական փուլում կկազմի 5 մլն դոլար: Այսօր հրավիրած ասուլիսում «Hytex Plasticե ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Լեւոն Մելիքսեթյանը նշեց, որ ընկերության դուստր ձեռնարկության ստեղծման որոշումը կայացվել է արտադրանքի ինքնարժեքի նվազեցման, տրանսպորտային եւ մաքսային ընթացակարգերի դյուրացման նպատակով: «Վրաստանում նման ձեռնարկություն կառուցելը ձեռնտու է, քանի որ հումքը Կորեայից Վրաստանով է գալիս Հայաստանե,- նշեց Լ. Մելիքսեթյանը: Վրաստանում գործարանի կառուցումը կնպաստի տարածաշրջանի շուկայում հայկական ընկերության հնարավորությունների ընդլայնմանը եւ արտադրության ծավալների կտրուկ աճին: Հնարավորություն կընձեռվի նաեւ ընկերության արտադրանքը Վրաստանից արտահանել Ադրբեջան եւ Ռուսաստան` այդպիսով մրցակցելով տարածաշրջանի նմանօրինակ ձեռնարկությունների հետ: Առաջին փուլում (2007թ. առաջին կիսամյակ) կկատարվեն հատկացված տարածքների վերանորոգման եւ գործարանում ժամանակակից տեխնոլոգիաների հոսքագծերի տեղադրման աշխատանքները: Այս ընթացքում «Hytex Plasticե ՓԲԸ-ից կպահանջվի 2 մլն դոլարի ներդրում: Հետագա տարիներին ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 5 մլն դոլար: Համաձայնագրով «Coca Cola Bottlers Georgiaե ընկերությունը պարտավորում է մինչեւ 2013 թ. իր պրեýորմաների պահանջարկը բավարարել հայկական ընկերության արտադրանքի հաշվին: Ձեռնարկության գործունեության ընթացքում շահութահարկը կվճարվի Հայաստանում, իսկ ավելացված արժեքի հարկը` Վրաստանում («Hytex Plasticե ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցանկում է): «Hytex Plasticե ՓԲԸ-ն պլաստիկ շշերի պրեýորմաների արտադրությամբ զբաղվում է 1997թ-ից եւ ներկայումս ապահովում է Հայաստանի գրեթե ողջ շուկան` հանդիսանալով շշալցված եւ գազավորված ջրերի ու ոչ ալկոհոլային խմիչքի խոշորագույն արտադրողների մատակարարը: Այս տարի 2005թ. համեմատ ընկերության արտադրանքի ծավալն աճել է 50 տոկոսով: Ձեռնարկությունն ունի հինգ նորագույն տեխնոլոգիական հոսքագիծ, որոնցից երկուսը` կանադական արտադրության: Հայկական ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսն այս տարի ձեռք է բերել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը:

Հայերեն

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից