1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Սյունիքի մարզում ընթացիկ տարի իրականացվել են 2 մլրդ 300 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից 1,5 մլրդ դրամի` պետբյուջեից հատկացված գումարներով: Դրանց զգալի մասը` 58,6 տոկոսը, տրամադրվել է դպրոցաշինությանը, 22 տոկոսը` մարզի բնակչության բնակարանային ու սոցիալական կումունալ հարցերի լուծմանը, ինը տոկոսը` պատմամշակութային օբյեկտների նորոգմանն ու պահպանմանը: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրին մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում, քաղաքաշինական ծրագրերում իր ուրույն տեղն ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ-ն, որի ýինանսական աջակցությամբ այս տարի իրականացվել են մոտ 1 մլրդ դրամի 66 տարաբնույթ ծրագրեր: Միայն 665 մլն դրամ ուղղվել է մարզի դպրոցների, նախակրթարանների, հիվանդանոցների վերանորոգմանը, քաղաքային համայնքների փողոցների ասýալտապատմանը, բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը: