1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2006 թվականին Ադրբեջանը ածխաջրածինների արդյունահանման 150 տարվա ընթացքում առաջին անգամ ռեկորդային քանակությամբ՝ 31 մլն տոննա, նավթ է արդյունահանել: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Թրենդե գործակալությունը, այսօր Բաքվում հայտնել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը: Նա ասել է, որ 2007 թվականին երկրում նավթի արդյունահանումն սպասվում է 50 մլն տոննայի մակարդակում: «2008 թվականին այդ ծավալն էլ ավելի կմեծանա՝ մինչեւ 67 մլն տոննաե,-ավելացրել է նախարարը: Նա նշել է, որ տարեկան ածխաջրածինների արտահանումից Պետական նավթային հիմնադրամը կհամալրվի 5-6 մլրդ դոլարով: