ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Եվրախորհրդի մարդու իրավունքներիհանձնակատար Թ. Համերբերգը քննարկել են Մարդու իրավունքների պաշտպանության եւօմբուդսմենի ինստիտուտի կայացմանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության եւ օմբուդսմենի ինստիտուտի կայացմանն առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի այսօրվա հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Սահմանադրության եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների շնորհիվ էապես ընդլայնվում է մարդու իրավունքների պաշտպանության, օմբուդսմենի ինստիտուտի ազդեցիկության աստիճանը բարձրացնելու հնարավորությունը: Նախագահի խոսքով, թեեւ դժվար է օմբուդսմենի մշակույթ չունեցող երկրում արագ կայացնել համակարգը, սակայն բոլոր կառույցների հետ հետեւողական աշխատելու դեպքում մի քանի տարի անց զգալիորեն կբարձրանա այդ ինստիտուտի արդյունավետությունը եւ հեղինակությունը: Թոմաս Համմերբերգի խոսքով, այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը կայանում է քայլ առ քայլ: Նա ասել է, որ Հայաստանը լավ է մեկնարկել, ունի լավ օրենսդրություն, իսկ դրանք կարեւոր հիմք են հաջող առաջընթաց ապահովելու համար: Պարոն Թ. Համմերբերգը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ հասարակական վերաբերմունք ձեւավորելու գործում նաեւ կարեւոր է դրա սկզբունքները ներառել դպրոցների եւ բուհերի կրթական ծրագրերում:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում