Հասարակական

Արքմենիկ Նիկողոսյան. « Հայաստանի գրողների միության ներսում ծավալված բանակռիվը պետք է լուծել բարեկիրթ ձեւերովե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Ռուզաննա Մինասյան):Հայաստանի գրողների միության ներսում ծավալված բանակռիվը պետք է լուծել բարեկիրթ ձեւերով` առանց թատրոնի կամ շոուի վերածելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեցին Միության երիտասարդական բաժնի ղեկավար եւ գրաքննադատ Ա. Նիկողոսյանն ու արձակագիր Հ. Սարիբեկյանը: Նրանք անդրադարձան երիտասարդ գրողների ներկայիս վիճակին` չհամաձայնելով այն կարծիքներին, որ գրողների միությունը ոչինչ չի անում երիտասարդների համար: Նրանց խոսքով՝ գրողների միության նախագահ Լ. Անանյանի շնորհիվ այսօր երիտասարդ գրողները հնարավորություն ունեն գրքեր հրատարակելու, կազմակերպելու հավաքներ: Իզուր չէ, որ միության անդամներից շատերը երեսունը չբոլորած գրողներ են: Ըստ Հ. Սարիբեկյանի` գրողների միությանը սոսկ հասարակական կազմակերպություն չԷ, այն ստեղծագործական միություն է, որը նպաստում է երիտասարդ գրողների զարգացմանը եւ ճանապարհ է հարթում նրանց համար: «Գրքերի աշխարհե թերթի խմբագրի նախաձեռնությամբ ամեն տարի առանձնացվում են անվանակարգեր ու մրցանակներ են հանձնվում երիտասարդ գրողներին, որոնց մեծամասնությունը գրողների միության անդամներ են: Անդրադառնալով վերջին օրերին գրողների միության շուրջ ծավալված բանակռիվներին` Ա. Նիկողոսյանը նշեց, որ դա ուղղակի աթոռակռիվ է, հասարակության մեջ եւս մեկ անգամ երեւալու ձեւ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում