Ալեքսանդր Լուկաշենկոն ողջույն է հղել «ԱՊՀ-իՏնտեսական դատարանը ԱՊՀ-ի եւ ԵվրԱսՏՀ-իինստիտուցիոնալ համակարգերումե միջազգայինգիտագործնական խորհրդաժողովի մասնակիցներին
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջույն է հղել «ԱՊՀ-ի տնտեսական դատարանը ԱՊՀ-ի եւ ԵվրԱսՏՀ-ի ինստիտուցիոնալ համակարգերում. հիմնախնդիրներն ու հեռանկարներըե միջազգային գիտագործնական խորհրդաժողովի մասնակիցներին: Ինչպես հաղորդել է բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, ողջույնի ուղերձում նշվում է, որ Բելառուսը հետխորհրդային պետությունների համակողմանի ինտեգրման հետեւողական քաղաքականություն է վարում հանուն ժողովուրդների բարեկամության ու սերտ համագործակցության: «Երկրների միջեւ տնտեսական վեճերի լուծման համար դատական մեխանիզմների օգտագործումը ոչ միայն ծագող հակասությունների կարգավորման առավել արդյունավետ միջոցն է, այլեւ ժամանակի հրամայականը: Դրանում ԱՊՀ-ի Տնտեսական դատարանի՝ որպես միջպետական արբիտրի, դերն ու նշանակությունը, անտարակույս, եզակի է, քանզի հենց նա է իր գործունեությամբ զգալի չափով ապահովում Համագործակցության տարածքում իրավունքի միանման ըմբռնումն ու կիրառումըե,-ասված է Ալեքսանդր Լուկաշենկոյի ողջույնի ուղերձում: