Հասարակական

Այս տարի Հայաստանում կկատարվեն կարմրուկի դեմ համատարած պատվաստումներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Հայաստանում այս տարի, հավանաբար հոկտեմբերից, կսկսվեն կարմրուկի զանգվածային պատվաստումներ: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի տեղեկացմամբ, մինչ այս, Հայաստանում կատարվում են տարիքային պատվաստումներ: Նշենք, որ աշխարհում կարմրուկի համաճարակից տարեկան տուժում է 30-40 մլն երեխա: Ամեն տարի այն խլում է շուրջ 530 հազար մարդու կյանք: 2004-2005թ.թ. Հայաստանում գրանցվել է կարմրուկի 4 հազար 64 դեպք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում