Հայաստանի հետ զարգացնել քաղաքական ու
տնտեսական համագործակցությունըե
ՄԻՆՍԿ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,
այսօր ընդունելով Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ
Եսայանի հավատարմագրերը, հայտնել է, որ «Բելառուսը պատրաստ է Հայաստանի հետ
զարգացնել քաղաքական ու տնտեսական համագործակցությունըե:
Նա նշել է, որ Բելառուսի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են «հիրավի եղբայրական
հարաբերություններե: «Եվ ես, եւ ողջ բելառուս ժողովուրդը ջերմ զգացումներ ենք
տածում Հայաստանի ժողովրդի նկատմամբե,-ավելացրել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մինսկում Հայաստանի դիվանագիտական առաքելության նոր ղեկավարն իր հերթին նշել է
երկու երկրների միջեւ հաստատված փոխհարաբերությունների բարձր մակարդակն ու
եղբայրական բնույթը:
Օլեգ Եսայանը բելառուսական պետության ղեկավարին փոխանցել է Հայաստանի նախագահ
Ռոբերտ Քոչարյանի ողջույնը եւ բելառուս ժողովրդին ուղղված խաղաղության ու
բարգավաճման բարեմաղթանքները:
Դեսպանը նաեւ ավելացրել է, որ Բելառուսի հողում իր գործունեությունը
նպատակամղված է լինելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: