Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ ԱՊՀ-ի հոկտեմբերյանգագաթնաժողովը բախտորոշ է լինելու
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Մինսկում ԱՊՀ-ի հոկտեմբերյան գագաթնաժողովը բախտորոշ է լինելու: Այս կարծիքը Բելառուսի նախագահը հայտնել է ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդի յոթերորդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ այսօր կայացած հանդիպմանը: Ինչպես պարզաբանել է Բելառուսի ղեկավարը, հերթական անգամ շատ առաջարկություններ են ներկայացվելու ԱՊՀ-ի բարենորոգման վերաբերյալ: Նա հայտարարել է, որ Բելառուսը հանդես է եկել ու հանդես է գալու հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների առավելագույն զարգացման օգտին: Նման մոտեցումը, ըստ Լուկաշենկոյի, պայմանավորված է «մեր ժողովուրդների պատմական, տնտեսական ու մշակութային սերտ կապերովե: Բելառուսի նախգահի համոզմամբ, «դրանք խզելու բոլոր փորձերը աններելի սխալ են եւ անկասկած դատապարտված են անհաջողությանե: