Ալեքսանդր Լուկաշենկո. «ԱՊՀ-ն չի սպառել իր ինտեգրացիոն ներուժըե
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների խորհրդի 7-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ԱՊՀ-ն չի սպառել իր ինտեգրացիոն ներուժը: «ԱՊՀ-ն կարող է եւ պետք է նպաստի մեր երկրների մերձեցմանն ու համակողմանի համագործակցությանը, համաշխարհային հանրակցության մեջ նրանց դիրքերի ամրապնդմանըե,-ընդգծել է Լուկաշենկոն: