ՄԻՆՍԿ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է իր մասին հայտարարի որպես միջազգային
հարաբերությունների միջազգային սուբյեկտի եւ, որ ամենագլխավորն է, ապահովի իր
մեջ մտնող պետությունների անվտանգությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է
ԲԵԼՏԱ-ն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է միջպետական
մարմիններում հանրապետության նշանակված ներկայացուցիչների հետ այսօր կայացած
խորհրդակցությունում:
Պետության ղեկավարը արձանագրել է բազմաթիվ հիմնախնդիրների առկայությունը
կազմակերպությունում: Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն դարձել է
միջազգային անվտանգության ապահովման համակարգի լիիրավ մասնակիցը: Լուկաշենկոյի
կարծիքով, ՀԱՊԿ-ի արդյունավետությունը մեծապես կախված է նրա մասնակից
պետությունների՝ օպերատիվորեն միասնական մոտեցում մշակելու ընդունակությունից,
համաձայնեցված գործողություններ ձեռնարկելու պատրաստակամությունից: «Ուստի
մենք ՀԱՊԿ-ում մեր ներկայացուցիչներից ակտիվ աշխատանք ենք ակնկալում արտաքին
քաղաքական կոորդինացման հետագա խորացման ուղղությամբե,-ասել է Բելառուսի
նախագահը: