ՄԻՆՍԿ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
հայտարարել է, որ հասունացել է ԱՊՀ-ի երկրների մաքսային ծառայությունների
շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների ցուցակագրման
անհրաժեշտությունը:
«Հասունացել է ձեռք բերված համաձայնությունների ցուցակագրման, ինչպես
նաեւ ԱՊՀ-ի մաքսային ծառայությունների կողմից արդեն իրացված որոշումներից
ստացված արդյունքների վերլուծության եւ ընդհանրացման անհրաժեշտությունըե,-ասել
է նա ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական հանրակցության մաքսային ծառայությունների
ղեկավարների՝ այսօր Մինսկում կայացած հանդիպման ընթացքում: Լուկաշենկոյի
կարծիքով, դա թույլ կտա տեսական մշակումները համադրել մաքսային գործի
պրակտիկայի հետ, նախանշել մաքսային ծառայությունների համագործակցության նոր
ուղղությունները:
Բելառուսի նախագահը նշել է, որ այն հիմնախնդիրները, որոնք ներկայումս
առկա են մաքսային օրենսդրության միասնականացման գործում, ԱՊՀ-ի պետությունների
ղեկավարների մեղավորությունն է: «ԱՊՀ-ի երկրների մաքսային օրենսդրությունների
միասնականացման հետ կապված հիմնախնդիրները, կարծում եմ, ծագել են սուբյեկտիվ
պատճառներով: Դուք չեք մեղավոր, որ մաքսային ծառայությունների շրջանակներում
ընդունված որոշումները չեն գործում: Դա պետությունների ղեկավարների
մեղավորությունն է, քանի որ չկա համաձայնեցվածություն եւ դինամիկաե,-նշել է
Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ բելառուսական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՊՀ-
ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանան: