2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Պետրոսյան): Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Միսս Հայաստան-2006ե գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Մարինա Վարդանյանը Երեւանից: Նա արժանացավ նաեւ «Հանդիսատեսի համակրանքե եւ «Միսս մամուլե անվանակարգերին: Հոկտեմբերի 27-ին նա կմասնակցի Կիեւում կայանալիք «Միսս Եվրոպա-2006ե գեղեցկության ու նրբագեղության մրցույթին, որին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 46 երկիր: «Միսս Հայաստան-2006ե-ին եզրափակիչ փուլ 23 աղջիկներից անցան յոթ հոգի. նրանցից Ռիտա Ծատրյանը Արցախից գրավեց երկրորդ տեղը` արժանանալով «Վիցե Միսս Հայաստան-2006ե տիտղոսին: «Միսս համերաշխությունե անվանակարգի մրցանակակիր դարձավ Վայոց Ձորի մարզի ներկայացուցիչ Մերի Մինասյանը: Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 17-25 տարեկան, 1.68 սմ հասակ ունեցող, 90- 60-90 չափանիշներին համապատասխանող աղջիկներ Երեւանից եւ հանրապետության մի քանի մարզերից: Ժյուրին գլխավորում էր «Միսս Հայաստանե ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը: Ժյուրիի կազմում էին մշակույթի գործիչներ, դիզայներներ, բիզնեսմեններ, այդ թվում` Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վիգեն Չալդրանյանը, Ռաýայել Քոթանջյանը եւ ուրիշներ: Մրցույթի արարողությունը ուղեկցվում էր «Արմենիան նեվի բենդե խմբի եւ Արտո Թունջբոյաջյանի երաժշտական համարներով: Հիշեցնենք, որ մրցույթի պաշտոնական գործընկերն էր «Ռենուարե էլիտար գեղեցկության համալիրը, աջակցում էին մի շարք խանութներ ու դիզայներական կենտրոններ: