Հասարակական

Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի անունից հայ ժողովրդին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-րդ տարեդարձի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի անունից հայ ժողովրդին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-րդ տարեդարձի առթիվ: «Շնորհակալություն, որ այդ մեծ տոնի նախօրեին Դուք եկել եք մեզ մոտե,-ընդգծել է Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօր կայացած հանդիպմանը: Բելառուսի նախագահը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի տարածքում կռվել են շատ հայեր, այդ թվում՝ խոշոր զորահրամանատարներ: «Մենք այդ գիտենք ու գնահատում ենք,-ասել է նախագահը:-Դուք միշտ էլ կարող եք ակնկալել բելառուսների աջակցությունը: Մենք հիշում ենք բարինե: Լուկաշենկոն վստահ է, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ «կարելի է կառուցել ամենալավ հարաբերություններըե: «Հայերը, հավանաբար, նախկին Խորհրդային Միության ժողովուրդներից միակն են, որ հավատարիմ մնացին մեր միջեւ հաստատված բարեկամությանըե,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում