ՄԻՆՍԿ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն
կարծիքին է, որ «միջազգային հանցավոր խմբերն իրենց ներուժով ռեալ ուժ են
դարձել եւ ընդունակ են ապակայունացնել ԱՊՀ-ի երկրների հասարակական-քաղաքական
իրադրությունըե: Համագործակցության երկրների ՆԳՆ մարմինները պետք է դառնան
իրենց քաղաքացիների օրինական շահերի երաշխավորն ու հուսալի պաշտպանը, ընդգծել
է Լուկաշենկոն այսօր՝ Մինսկում ընդունելով ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի
նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին:
«Գաղտնիք չէ, որ ԱՊՀ-ն բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, բայց կան ոլորտներ,
որտեղ Համագործակցությունը պարզապես անհրաժեշտ է, դա, մասնավորապես, ՆԳՆ
մարմինների արդյունավետ համագործակցություն էե,-նշել է Լուկաշենկոն: