Հասարակական

Շառլ Ազնավուրը, ըստ թուրքական ամսաթերթի, կարծում է, որ հայ- թուրքական հարաբերությունները պիտի բարելավվեն եւ որ դրա հիմքը «Անկարայի կողմից ճանաչումն էե

3 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թրքական «Ռոլլե ամսաթերթը հեռախոսային հարցազրույց է ունեցել Շառլ Ազնավուրի հետ, զետեղելով նաեւ նրա լուսանկարը: Վարպետը նախ ներկայացվում է որպես սիրված, հանրածանոթ երգիչ, երգի պատմաբան եւ այլն: Սակայն զրույցը, բնականաբար, թեքվում է դեպի 1915 թվականը, Հայաստան- Թուրքիա հարաբերությունները, Թուրքիայի հանդեպ Ազնավուրի անձնական կեցվածքը: Ազնավուրը գտնում է, որ հարկավոր է 1915-ով ստեղծված փշերը մաքրել եւ ձգտել բարեկամանալ: Դրա համար հարկավոր է, որ Անկարայի կառավարությունը եւ երկու կողմից ոչ քաղաքական դեմքեր մեկտեղվեն. դա վերջնական վճիռ չպիտի լինի, սակայն Անկարայի կողմից ճանաչում պիտի նշանակի: Եթե Անկարան ասվածը անի, üրանսիայի 400 հազար հայությունը նրա դեմ չի քվեարկի, որովհետեւ ուզում է, որ իր մեծ հայրերի, մեծ մայրերի ծննդավայրը տեսնել: Ազնավուրը հիշում է, որ թրքական մի թերթ գրել է, թե ինքը մասնակցել է Ապրիլի 24-ի ցույցին, եւ «üիգարոնե էլ տպագրել է լուսանկարը: Նա ժխտում է դա, ասելով, որ մասնակցելու համար կուզեր, որ իր հետ թուրք պաշտոնատար լինի, ասենք, üրասնիայում Թուրքիայի դեսպանը: «Հայերուն միշտ կկրկնեմ. Ցեղասպանության ընդունած օրը- օր մը այն անպայման պիտի ընդունվի.պետք չէ փողոցներ իյնալ եւ աղմկել: Մեծ տոն մը պետք է կազմակերպել, որուն ամեն մարդ հրավիրված ըլլայ: Ո՛չ եսասիրական տոն մը: Թերեւս Թուրքիո մեջ ալ կը տոնվի: Օրինակ, կարդացի, թե Կարսի քաղաքապետը բաներ մը ընելու ժամանակը հասած կը նկատեե,- ասել է Ազնավուրը: Անդրադառնալով Աթաթուրքին, Ազնավուրը նրան աշխարհի մեծերի թվում կարեւոր դեմք է համարել, սակայն նաեւ ասելով. «Մեր տեսակետից կատարյալ չէր, որովհետեւ անոր պատճառավ այսօր մենք մեր հայրենիքին մեջ չենք գտնվիր: Բայց ձեր երկրին համար կատարյալ էրե: Նա ասում է, որ Աթաթուրքը ցեղասպանությունն ընդունած ղեկավար է, քանի որ 1926-ին հանցագործներին մահվան է դատապարտել: Երգիչը գտնում է, որ ներկայումս 300-400 հազար թրքացած հայեր կան, եւ հասել է ժամանակը, որ այդ թղթածրարն էլ բացվի: «Մեռնելես առաջ հարկ է, որ ատիկա ընեմե, ասել է նա: Խոսքի ավարտին Ազնավուրն անդրադարձել է իր՝ Թուրքիա այցելելուն: Կրկնելով, որ իր մոր հայրենիքը այցելելը իրեն մեծապես կերջանկացնի, ինչպես նաեւ՝ Պոլսի ծովեզրյա մի ճաշարանում ճաշելը, իրեն անծանոթ Թուրքիայում շրջագայելը, նա բացատրել է, որ որպեսզի կարողանա գնալ Թուրքիա, Անկարան իրեն պաշտոնապես պիտի ընդունի: «Որովհետեւ Հայաստանի պատվակալ դեսպանի կարգավիճակ ունեմ, դիվանագիտական անձնագրի տեր եմ: Հետեւաբար պատշաճ է, որ զիս պաշտոնապես հրավիրենե: Ըստ Ազնավուրի, եթե այդ փափագն իրականանա, Սփյուռքի հայերի համար դա մի հրաշալի բան կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում