Արմեն Ղազարյանը մոտ Էր բրոնզե պարգեւի
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ( թղթ.Զավեն Վարդանյան): Հայաստանի 69 կգ քաշային ծանրորդ Արմեն Ղազարյանը զբաղեցրեց 4-րդ տեղը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Նույն քաշում հանդես եկած Արթուր Դանիելյանը զբաղեցրեց 7-րդ տեղը: Մրցաբեմ դեռ պետք Է դուրս գան Հայաստանի եւս 4 հայ ծանրորդներ: