Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Եվրամիության եռյակիպատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական միության եռյակի պատվիրակությանը՝ ԵՄ-ում նախագահող երկրի՝ ýինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Թուոմիոյայի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը ողջունել է üինլանդիայի նախաձեռնությամբ Եվրամիության եռյակի այցը տարածաշրջան եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առաջին ինստիտուցիոնալ շփումները եւս սկսվել են 1999թ. ԵՄ- ում üինլանդիայի նախագահության շրջանում: Կարեւորելով եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի շուրջ խորհրդակցությունների հաջող ավարտը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը տրամադրված է լուրջ աշխատանքի եւ Գործողությունների ծրագիրը դիտում է որպես նպատակաուղղված եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու նոր հնարավորություն: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագրի մեջ ամբողջական տարածաշրջանը ներգրավելու ԵՄ ձգտումը չի խանգարի նոյեմբեր ամսին հասնել վերջանակետին եւ ծրագիրը պաշտոնապես ընդունել: Ըստ üինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, Եվրամիությունը կարեւորում է կովկասյան տարածաշրջանում առաջընթացը եւ մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարական զարգացումներին: Հատուկ շեշտվել է առաջիկա համապետական ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահը եւ եվրոպական պատվիրակության անդամներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկա զարգացումներին: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նման հակամարտությունները հնարավոր է կարգավորել միմիայն բանակցությունների ճանապարհով, դեմ առ դեմ քննարկումներով եւ ոչ երբեք` բանաձեւերի կամ քվեարկությունների միջոցով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարի վերաբերյալ` Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների լույսի ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում