Հասարակական

Նշվեց անվանի երգիչ եւ դերասան Շառլ Ազնավուրի 80-ամյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): «Ոսկե ծիրանե միջազգային առաջին կինոփառատոնի շրջանակներում հայ կինոյի, Սերգեյ Փարաջանովի 80-ամյակների կողքին նշվեց նաեւ հանարահայտ շանսոնյե, երգահան ու դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակը: Շաբաթ երեկոյան «Մոսկվաե կինոթատրոնում այդ առիթով ցուցադրվեցին üրանսուա Տրյուýոյի «Կրակեք դաշնակահարի վրաե եւ Անրի Կայաթի «Հռենոսի անցումըե ýիլմերը: Երեկոյի բացմանը կինոգետ Դավիթ Մուրադյանը ներկայացնելով ականավոր արվեստագետին նշեց.«20-րդ դարի ճակատը պսակված է մի քանի համաշխարհային հայերի անուններով` Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան, Արշիլ Գորկի: Այս փառահեղ պլեադայի վերջին շողշողուն աստղը Շառլ Ազնավուրն էե: Երգիչը չի ծերանում, նրա երգերն այսօր էլ կախարդում են նոր սերունդների հոգիները, ոգեշնչում սիրել ըստ Ազնավուրի, ներկայանում որպես հավերժական արժեքներ: Ժամանակները հազար դեմք ու դիմակ, ոճ ու ձեռագիր փոխեցին, սակայն Շ.Ազնավուրը մնայուն է, քանի որ նրա երգերն ուղղված են ոչ թե ժամանակներին, այլեւ մարդկանց: Շ.Ազնավուրի գործունեությունը որեպս շանսոնյե ու դերասան սկսվել են զուգահեռ ու հաջողության հասել 1950-ականների վերջին, 1960-ականների սկզբին: Տաղանդաշատ հայի մասին դեռեւս 1965-66թթ.«Նյու Յորք թայմսըե գրել է.«Նրա ձայնի միջից մեզ ջերմացնում է հինավուրց մի ժողովրդի պատմության կրակըե: Թեեւ երգիչը պատկանում է üրանսիային` ýրանսիական մեծ մշակույթի մեծ արգասիքն է, այդուհանդերձ, իր ամբողջ հոգեկերտվածքով եւ ենթահողով հայ է: ü.Տրյուýոյի «Կրակեք դաշնակահարի վրաե ýիլմում նրա մարմնավորած հերոսի ազգանունը Սարոյան է, դա այն ժամանակների ամենահայտնի հայի ազգանունն էր, բայց 40 տարի անց Շ.Ազնավուրը կերտեց եւս մի Սարոյանի` այս անգամ Ատոմ Էգոյանի «Արարատումե: Ա.Էգոյանը երկակի իմաստ է դրել դրա տակ՝ Վիլյամ Սարոյանը Մեծ եղեռնով անցած, հայկական ճակատագիրն ու թեման իր մեջ կրող գրող էր, իսկ Շ.Ազնավուրի հերոսը` կինոռեժիսոր, որը ցանկանում է ցեղասպանության մասին ýիլմ նկարել. սա յուրօրինակ փոխկանչ է Տրյուýոյի ու Էգոյանի կինոնկարների միջեւ: Շ.Ազնավուրի ýիլմերում, գրքերում ու երգերում իբրեւ գլխավոր թեմա, որպես կարմիր գիծ ձգվում է հայկական ճակատագիրը: «Արարատումե նրա հերոսն ասում է, թե ծնվել է դժոխքի ճանապարհի ծայրին, այսինքն` ցեղասպանությունից հետո եւ այն դրախտի շեմին, որ կոչվում է էմիգրացիա: Դրամատիզմ, ողբերգություն, բայց հայկական խառնվածքից անբաժան կենսասիրությունը, հումորը նրան դարձնում են իսկապես համաշխարհային հայ: Անրի Կայաթի «Հռենոսի անցումըե ýիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծե, իսկ Շ.Ազնավուրը` տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակներին: Կինոգետի կարծիքով, Ազնավուրը նույն Սայաթ-Նովան է, որը վերածնվել է 20-րդ դարում: Շ.Ազնավուրի հայրը վրացահայ էր, նրա ընտանիքի ճակատագրում եւս կա Թիýլիսը, ինքը երգիչ է, բանաստեղծ, երգահան, բայց գումարվում է նաեւ դերասանը, քանի որ Ազնավուրը ծնվել էր կինոյի դարում: Հարուստ կինոկենսագրություն ունի անվանի հայը` խաղացել է դերեր 50-ից ավելի ýիլմերում, աշխատել գեղագիտական տարբեր ուղղությունների լավագույն ռեժիսորների եւ հռչակավոր դերասանների հետ: Մեծ է 80-ամյա արվեստագետի վաստակը եւ դրա շնորհիվ նա դարձել է üրանսիայի դեմքը` հայկական դիմագծերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում