Անաստաս Միկոյանի կյանքը եւ գործը «Դարի գաղտնիքներըե ծրագրով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): ԽՍՀՄ պետական եւ կուսակցական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Անաստաս Հովհաննեսի Միկոյանի ( ծնվ. 1895 թ., Սանահին, Հայաստան-մահ. 1978 թ., Մոսկվա, Ռուսաստան) կյանքի եւ գործի ճշմարտապատում պատմությունը ներկայացրեց Ռուսաստանի Հանրային հեռուստատեսությունը: «Դարի գաղտնիքներըե ծրագրի հիմնական առանցքը կազմում Էր Ստալին-Բերիա- Միկոյան «եռանկյունինե, որտեղ երկրորդը աշխատում Էր Խորհրդային երկրի ղեկավարի աչքին նսեմացնել, ոչնչացնել երրորդին, որովհետեւ, ըստ հաղորդավարի, Խորհրդային երկրի ղեկավարի՝ Միկոյանի հանդեպ ունեցած վստահությունը ստվեր Էր գցում նրա վրա: Ինչ -որ տեղ Բերիան կարողացել Է վնաս հասցնել Միկոյանի ընտանիքին, սակայն մի անգամ Ստալինը սաստել Է նրան, ասելով, որ նրա օդաչու որդիներն առանց այն Էլ օդում ամեն ժամ դագաղի մեջ են, նրանց Էլ ո՞ւր ուղարկի: Ըստ հաղորդման, կային 4 անձինք, որոնք ամենամոտն Էին Ստալինին՝ Մոլոտով, Մալենկով, Միկոյան, Բերիա: Ժապավենի հեղինակներն ասում են, որ Ստալինը չԷր սիրում Միկոյանին, սակայն գնահատում Էր: Այլապես 1930-ական թվականներին նրան չԷր վստահի խորհրդային քայքայված երկրի արտաքին եւ ներքին առեւտրի, սննդի արդյունաբերության ժողկոմի ծանր պաշտոնները: Այդ բարդ ժամանակներում միայն նրան Էր վստահվել մեկնել արտասահման եւ տեխնիկա հայթայթել երկրի համար, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ղեկավարել բանակի մատակարարումը որպես արդեն ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, իսկ պատերազմից հետո՝ առաջին տեղակալ: Այնուամենայնիվ, ըստ հաղորդման, Բերիան արել Է իր սեւ գործը: Անհասկանալի հանգամանքներում զոհվում Է Միկոյանի օդաչու որդիներից մեկը, մյուսի՝ Ստեփանի, որը մասնակցում Էր հաղորդմանը, ինքնաթիռն Է աղետի ենթարկվում, բայց նա հրաշքով փրկվում Է: Բերիայի կազմակերպած ինտրիգների հետեւանքով Ստալինի գիտությամբ Միկոյանի երկու պատանի զավակները՝ Վանոն եւ Սերգոն, մեղադրվում են «դավաճանությանե մեջ եւ այլ հոդվածներով ու աքսորվում Միջին Ասիա: Այդ «աբսուրդիե մասին հաղորդման ընթացքում վերհիշում են նախկին աքսորյալները: Միկոյանի կինը՝ Աշխենը, քանիցս զգուշացնում Է ամուսնուն, որ իր վրա ծանր բեռ են դնում: Բայց Միկոյանը արտակարգ զգույշ մարդ Էր, նույնիսկ որդիների աքսորը տարել Է սառնասրտորեն, այդ մասին երբեք չխոսելով «առաջնորդիե հետ: Այդ լռությունը մի անգամ փորձել Է խախտել Ստալինը, սակայն, հստակ պատասխան ստանալով Միկոյանից, չի շարունակել թեման: «Սակայն այդպես չԷր, կրկնելով ասացվածքը, վերհիշում Է Ստեփան Միկոյանը: Նա շատ ծանր Է տարել հարվածները, օրինակ, երկու եղբայրներիս աքսորը, մյուս եղբոր մահը: Բայց միշտ աշխատել Է իր վիշտը ցույց չտալե: «Իլիչից մինչեւ Իլիչ առանց որեւԷ կաթվածիե. այս արտահայտությունը ժողովուրդը «կպցրելե Էր Միկոյանին, ասելով, որ Վլադիմիր Իլիչ Լենինից մինչեւ Լեոնիդ Իլիչ Բրեժնեւ նա միշտ կարողացել Է ելք գտնել ամենախճճված իրավիճակներում, պահել սառնասիրտ կեցվածք: Դրա մի վկայությունն Էր Նիկիտա Խրուշչովի իշխանության տարիներին Կուբա մեկնելը եւ փաստորեն Խորհրդային Միության եւ ԱՄՆ-ի միջեւ գրեթե սկսվող պատերազմը կանխելը: Նա անգամ հնարավորություն չի ունեցել Կուբայից գալ Մոսկվա եւ մասնակցել կնոջ հուղարկավորությանը: Այս փաստը ըստ երեւույթին չեն կամեցել ասել կինովավերագրողները կամ գուցե տեղյակ չեն եղել: Այնուամենայնիվ, «ստալինյան կացնիե հերթը հասել Էր Միկոյանին եւ Մոլոտովին, ասում են ýիլմի հեղինակները: Դա տեղի Է ունեցել 1953 թվականի փետրվարին, երբ երկուսն Էլ հրապարակայնորեն շնորհազրկվեցին «ժողովուրդների հորե կողմից: Սակայն քիչ անց, մարտի 5-ին Ստալինն այլեւս չկար: Հաղորդման մեջ բարձր Է գնահատվում նաեւ Միկոյանի աշխատանքը հետստալինյան շրջանում, երբ նա վարում Էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնը: Անաստաս Միկոյանը վախճանվել Է 1978 թվականի հոկտեմբերի 21-ին: Տողերիս հեղինակ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ թղթակիցը այդ ժամանակ արդեն պաշտոնազրկված խորհրդային ղեկավարներ Շելեստի, Պոդգոռնու կողքին մասնակցել Է Մոսկվայի Գիտնականի տանը հանգուցյալին տրված վերջին հրաժեշտին: Անաստաս Միկոյանը չի թաղվել Մոսկվայի Կրեմլի պատի տակ: Ընտանիքի պահանջով նրան թաղել են Մոսկվայի գերեզմանատներից մեկում, որտեղ թաղված Էր նրա կինը:

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին