«Ապահովագրության մասինե օրենքում փոփոխություններ են նախատեսվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): «Ապահովագրության մասինե ՀՀ նոր օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական ակտեր գտնվում են միջազգային փորձի ուսումնասիրության և մշակման փուլում: Ակտերի մշակման նպատակն է ապահովագրական զարգացած օրենսդրական եւ ծառայողական դաշտ ունեցող երկրների փորձն օգտագործել Հայաստանում` հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները: Այս մասին Արմենպրեսի թղթակցին տեղեկացրին ՀՀ ýինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության լրատվության ծառայությունից` նշելով, որ բացի վերը նշվածից, մշակվում են նոր իրավական ակտեր եւ կատարվում են փոփոխություններ ապահովագրության օրենսդրությունը կատարելագործելու նպատակով: Ըստ վերոհիշյալ աղբյուրի, Հայաստանում 2004թ. հունվարի 1-ի տվյալներով գործում է 16 հազար 760 ապահովագրական պայմանագիր, որոնք կնքվել են ՀՀ üինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզավորված 19 ապահովագրական ընկերությունների հետ: Ներկայումս օտարերկրյա տարբեր փայաբաժիններով առկա են 5 ապահովագրական ընկերություններ, որոնք, ինչպես մնացած ընկերությունները, գործում են ՀՀ տարածքում գործող ապահովագրական դաշտը կարգավորող օրենքներին ու որոշումներին համապատասխան: Ծառայության տվյալներով, 2004թ. սկզբին Հայաստանում գործել են այս 19 ապահովագրական ընկերությունները: Նույն աղբյուրի համաձայն, ՀՀ-ում հիմնականում իրականացվում են շուրջ 20 տեսակի ապահովագրական ծառայություններ, որոնցից հիշատակելի են շինությունների և գույքի, բեռների, փոխադրամիջոցների, բժշկական, արտասահման մեկնողների եւ կյանքի ապահովագրությունները:

Հայերեն