ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչիտոնի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Հարգելի ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս օրը հաճելի առիթ է ընձեռում երախտիքի խոսքեր հղել ձեզ շնորհակալ աշխատանքի համար: Դուք այսօր նաեւ կրթական համակարգի բարեփոխումների գլխավոր իրականացնողն եք: Դրանք կարեւորագույն նշանակություն ունեն մեր երկրի վաղվա օրը ձեւավորելու գործում: Այստեղ եւս ամենամեծ դերը ձեզ է վերապահված: Այսօր դպրոցը պետության եւ հասարակության լուրջ ուշադրության կենտրոնում է: համոզված եմ, որ միահամուռ ջանքերով մենք կբարելավենք նաեւ ուսուցիչների սոցիալական եւ աշխատանքային պայմանները: Կրկին շնորհավորելով Ուսուցչի տոնի առթիվ`մաղթում եմ քաջառողջություն եւ նոր հաջողություններե: