Ալեքսանդր Լուկաշենկոն Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորանքներ է ուղարկել Համագործակցության պետությունների ղեկավարներին
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 8 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորանքներ է ուղարկել Համագործակցության պետությունների ղեկավարներին: ինչպես ՌԻԱ «Նովոստիինե հաղորդել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում, Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների արիության ու բարեկամության շնորհիվ ձեռք բերված մեծ հաղթանակը սերունդների սրտերում կպահպանվի որպես հաղթանակած ժողովուրդների միասնության, արիության եւ հոգու վեհության խորհրդանիշ: «Գլխավորը, ինչ մենք կարող ենք անել ի հիշատակ գերմանա- ýաշիստական զավթիչների դեմ պայքարում զոհված միլիոնավոր մարդկանց, այն է, որ թույլ չտանք նոր անմեղ զոհեր՝ կանխելով նոր հակամարտությունների ու պատերազմների սանձազերծումըե,-ընդգծված է Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձներում: «Ժամանակակից պայմաններում համատեղ ջանքերով մեզ ավելի դյուրին կլինի դիմակայել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին, պահպանել Երկրագնդի խաղաղությունըե,-նշել է Բելառուսի նախագահը: