Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ումՌումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաե Իորդակեի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաե Իորդակեի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել միմյանց` համոզմունք հայտնելով, որ հայ-ռումինական կապերը հետայսու եւս զարգացում կապրեն: Անդրադարձ է կատարվել Ռումինիայի նախագահի վերջերս Հայաստան կատարած այցին: Նշվել է, որ ձեռք բերված կոնկրետ համաձայնությունները լավ հիմք են համագործակցությունն առաջ մղելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում