Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ԱՌԹԻՎ

4 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ՀՀ Աազգային Ժողովի երրորդ գումարման անդրանիկ նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ներկայացնում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքն ամբողջությամբ. «Մեծարգո նախագահ, Հայաստանի Ազգային Ժողովի պատվարժան պատգամավորներ. Ողջունում ենք Ձեզ Հայաստանի նորընտիր խորհրդարանի այս անդրանիկ նիստի առիթով և ընտրության կապակցությամբ Մեր շնորհավորանքը բերում Ազգային Ժողովի պատգամավորներիդ։ Մեր Հայրենիքի և հանուր հայության կյանքում որոշիչ վերափոխումների ու վերակառուցումների ժամանակաշրջան ենք ապրում`կապված ինչպես Հայաստանի անկախության վերահաստատման ու Արցախի ազատագրության, այնպես և համընդհանուր տեղաշարժերի ու վերակազմավորումների հետ։ Վերափոխվում և ամրապնդվում են նաև մեր երկրի օրենսդրական հիմքերը, որոնց վրա պիտի բարձրանա հասարակական մեր կյանքի նորոգ շինվածքը` ապահովելով տնտեսության կենսունակ զարգացումը, գիտության ու կրթության և հոգևոր կյանքի շարունակական առաջընթացը։ Օրենքը արդարության և իրավունքի հաստատման հասարակական ձգտումն է և, արդարև, «օրենքը սուրբ էե, ինչպես ասում է առաքյալը )Հռոմ. 7.12(։ Սուրբ է օրենքը, երբ նրանով իսկապես հաստատում ենք արդարություն և իրավունք, երբ օրենքներ սահմանելիս և օրենքները գործողության ճամփելիս առաջնորդվում ենք մարդու ու հասարակաց համընդհանուր շահի անհրաժեշտություններով։ Օրենքներով կարգավորվում է մեր կյանքը` ընտանիքից մինչև ներպետական ու միջպետական հարաբերություններ, հետևաբար օրենսդրությունը` իբրև արտահայտություն հասարակական շահի մեր իրական մտահոգության` պետք է խարսխված լինի ազգային մեր ավանդներին, քրիստոնեական բարոյական մեր սկզբունքներին ու արժեքներին, քանզի օրենքները միաժամանակ հասարակական մտածողություն են կրթում, դիմագիծ հավելում մեր ազգային նկարագրին։ Մեր ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության կարևոր մաս են կազմում կանոնաց ու օրինաց ժողովածուները, որոնցով պետականության կորստի պայմաններում անգամ հավաք է մնացել հայրենական մեր կյանքը։ Մեծարգո պատգամավորներ, Դուք կոչված եք կարևոր ու մեծ առաքելության։ Ձեր ընդունած օրենքները որքան որ համահունչ լինեն ժամանակի զարգացումներին ու խնդիրներին և հարազատ` մեր նկարագրին, մտածողությանն ու ձգտումներին, որքան որ հարիր` 1700-ամյա քրիստոնեական երկրին ու մշակույթին, այնքան ավելի պիտանի ու գործուն կլինեն և կերաշխավորեն մեր երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացումները։ Հայրապետիս հորդորն է Ձեզ, սիրելիներ, որ Հայաստանի Ազգային Ժողովում օրենքները կյանքի կոչեք Ձեր սիրով առ հայրենին ու հարազատ ժողովուրդը, որպեսզի այդ օրենքներով ավելի պաշտպանված լինի մեր Հայրենիքը, հասարակական ամուր դաշինք լինի ընկերային մեր կյանքը, և իբրև մեկ ամբողջություն շարունակեն ապրել Հայաստանն, Արցախն ու Սփյուռքը։ Աղոթում ենք, որ Ազգային Ժողովի առաջիկա չորս տարիների գործունեությունը հայրենաշինության Ձեր միասիրտ ոգով կարևոր ներդրում դառնա մեր Հայրենիքի առաջընթացի, հայոց գալիքի հավատաշող ճանապարհին։ Հայրապետական Մեր օրհնություն ենք բերում Ձեզ և մաղթում, որ հանդիսավոր Ձեր երդումով սկիզբ առնող պատգամավորական Ձեր ուղին լինի արդյունաշատ` հանուն մեր ժողովրդի հույսերի ու սպասումների և խաղաղ, բարօր ու երջանիկ կյանքի։ Շնորհք եւ սէր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. ամէնե։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա