ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «OPECե միջազգայինհիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման ալ Հերբիշին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «OPECե միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման ալ Հերբիշին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հիմնադրամի գլխավոր տնօրենը նշել է, որ իրենք արդեն իսկ սկսել եւ առաջիկայում մտադիր են ընդլայնել Հայաստանի ագրոսեկտորի զարգացմանն ուղղված ծրագրերը: Գոհունակություն հայտնելով ձեւավորված համագործակցության առթիվ` հանրապետության նախագահը ողջունելի է համարել, որ իրականացվող ծրագրերը միտված են գյուղատնտեսական ենթակառուցվածքների բարելավմանը, ինչն անհրաժեշտ պայման է մրցունակ գյուղատնտեսություն ունենալու համար: Ռոբերտ Քոչարյանը «OPECե-ի հետ ծրագրերը կարեւորել է նաեւ Երեւան քաղաքի եւ մարզերի միջեւ առկա անհամաչափ զարգացումը հաղթահարելու տեսանկյունից` դրանք գնահատելով խնդրի լուծման ուղղությամբ բավականին լուրջ քայլեր: Սուլեյման ալ Հերբիշն ընդգծել է նաեւ հիմնադրամի հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ սեկտորի նկատմամբ: Նշելով, որ Հայաստանն ունի արդյունավետ գործող էներգետիկ համակարգ եւ ձգտում է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտադրող եւ արտահանող հարթակ, նախագահն ասել է, որ վերջին տարիներին հատկապես լուրջ զարգացում է ապրում ջերմային եւ հիդրոէներգետիկան:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում