Պաշտոնական

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ պատվոմեդալով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 58-րդ տարեդարձը շնորհավորելու նպատակով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում պրն Աբրահամյանը Ազգային  ժողովի պատվո մեդալ է հանձնել Վեհափառ Հայրապետին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայ ժողովրդի հոգեւոր կյանքում բացառիկ առաքելության, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ունեցած ներդրումների եւ ակնառու նվաճումների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում