Պաշտոնական

ՀՀ նախագահն ու Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ն©Ս©Օ©Տ©Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահն ու Վեհափառ Հայրապետը քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերություններին եւ փոխգործակցությանն առնչվող որոշ հարցեր: Կարեւորելով միասնականության դրսեւորումը համազգային խնդիրների լուծման գործում, նրանք գոհունակությամբ փաստել են պետության եւ եկեղեցու միջեւ արդյունավետորեն զարգացող համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում