Տարածաշրջանային

Հասմիկ Պապյանը եւ Էդուարդ Թոփչյանը ելույթ են ունեցել Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը երկուշաբթի օրը ելույթ են ունեցել Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը: «Հայաստանի ձայներե համերգի մասնակիցների թվում էին նաեւ Ռուսաստանի ազգային ýիլհարմոնիկ նվագախումբը եւ Ռուսաստանի Յուռլովի անվան պետական ակադեմիական երգչախումբը: Ռուսաստանի ազգային ýիլհարմոնիկ նվագախումբն անցած համերգաշրջանում ելույթ է ունեցել այնպիսի աստղերի հետ, ինչպես Ջեսի Նորմանը, Կիրի Տե Կանավան, Մարիա Գուլեգինան: Այս անգամ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը որոշել էր Մոսկվայում ներկայացնել Հայաստանի հիասքանչ ձայները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում