Իսլամական ծայրահեղականները

1 րոպեի ընթերցում

գնդակահարել են ամերիկացի պատանդին ԲԵՅՐՈՒԹ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական ծայրահեղականները գնդակահարել են ամերիկացի այն զինծառայողին, որին ապրիլ 9-ին նրանք գերի էին բռնել «Քելոգ Բրաուն ընդ Ռութե ընկերության մի խումբ գործարարների հետ: Քատարի «Ալ Ջազիրաե հեռուստաալիքն այսօր գիշերը ցուցադրել Է տեսագրությունը, սակայն սպանության բուն պահը գրանցված չի եղել: Կադրում երեւում Էր գտնին նստած արյունաշաղախ ամերիկացին: Պատանդի նկատմամբ դատաստանի պատասխանատվությունն ստանձնել Է նախկինում անհայտ «Ալլահի եւ Մուհամեդ մարգարեի թշնամիների դեմ սրբազան պատերազմի կողմնակիցներե խմբավորումը: Իսլամականները մահապատիժը պատճառաբանել են Իրաքում ամերիկյան քաղաքականության հետ անհամաձայնությամբ: Ամերիկյան հրամանատարությունն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել ողբերգական միջադեպին:

Հայերեն