Վրաստանի ýինանսական ոստիկանությունը Բաթումի կենտրոնական շուկայի տնօրինության նկատմամբ քրեական գործ է հարուցել

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ýինանսական ոստիկանության աջարական բաժանմունքը Բաթումի կենտրոնական շուկայի տնօրինության նկատմամբ քրեական գործ է հարուցել հատկապես խոշոր չափերի հարկերից խուսափելու փաստի կապակցությամբ: Ինչպես ՌԻԱ «Նովոստիե-ին հաղորդել են ýինանսական ոստիկանությունում, գործը հարուցվել է` ըստ քաղաքացիներից մեկի հայցի հիման վրա Բաթումի շրջանային հարկային տեսչության աշխատակիցների կողմից շուկայի ստուգման փաստաթղթերի: Ստուգման արդյունքում հարկային տեսչության կողմից շուկայից պահանջվել է պետբյուջե փոխանցել 1,2 մլն լարի: Ըստ ýինանսական ոստիկանության տեղեկատվության` Բաթումի շուկայի տնօրենի պաշտոնակատար Դիանա Սանաձեն հաղորդել է, որ շրջանցելով հաշվապահությունը` շուկայից օրական ընդհանուր առմամբ շուրջ 15-20 հազար լարիի մթերք եւ դրամ է ուղարկվել Աջարիայի նախկին առաջնորդ Ասլան Աբաշիձեի շների, արծվի եւ եղնիկի խնամքի, ինչպես նաեւ դրանց սպասարկող անձնակազմի, նաեւ Բաթումի «Դինամոե ýուտբոլային ակումբի ýինանսավորման համար: Շուկայի անձնակազմը լրագրողներին հաղորդել է, որ Աբաշիձեի կենդանիների համար շուկայից օրական տարվել է ավելի քան 40 կգ միս եւ տասնյակ կգ բանջարեղեն:

Հայերեն